Կիեւի «Դինամոն» սխալ է թույլ տվել՝ Instagram-ում աբոնեմենտների գովազդային հրապարակման մեջ: Հրապարկման մեջ պատկերված էին Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուները:
«Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուները զարդարել են Կիևի «Դինամոյի» 2021/22 մրցաշրջանի աբոնեմենտի շնորհանդեսը: Ակումբի ղեկավարությանը միայն մեկ հարց կա՝ դիզայները կազատվի՞ աշխատանքից, թե՞ ամբողջովին կորցրել եք իրականության զգացողությունը»: — գրել են կիևյան ակումբի երկրպագուները իրենց ֆեյսբուքյան էջում: