Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերը ձեռք բերելու հարցում:
Լրագրող Քրիստիան Ֆոլկի խոսքերով՝ «արիստոկրատները» կապվել են «ծեր սենյորայի» հետ 23-ամյա իտալացի վինգերի տեղափոխության վերաբերյալ և պատրաստ են բանակցություններ սկսել՝ առաջարկելով փոխհատուցում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 100 միլիոն եվրոյի չափով:
Աղբյուրը պնդում է, որ «Յուվենտուսը» հրաժարվել է քննարկել Կիեզայի տրանսֆերի հարցը, քանի որ Մասիմիլիանո Ալլեգրին մտադիր է թիմի խաղը ձևավորել հենց Կիեզայի շուրջ:
Ավելի վաղ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Բավարիան»։