Բրիտանական The Guardian թերթը ներկայացրել է Եվրո-2020-ի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականը: Ամենամեծ ներկայացուցչությունը ունի Իտալիայի հավաքականը՝ հինգ խաղացող:
Եվրո-2020-ի խորհրդանշական հավաքականը հետևյալն է.
դարպասապահ ՝ Ջանլուիջի Դոննարումա (Իտալիա);
պաշտպաններ ՝ Լյուկ Շոու, Քայլ Ուոքեր (երկուսն էլ Անգլիայից), Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (երկուսն էլ Իտալիայից);
կիսապաշտպաններ ՝ Կալվին Ֆիլիպս (Անգլիա), ԺորԺինյո, Ֆեդերիկո Կիեզա (երկուսն էլ ՝ Իտալիա), Պեդրի (Իսպանիա);
հարձակվողներ ՝ Պատրիկ Շիկ (Չեխիա), Ռահիմ Ստերլինգ (Անգլիա):
Լավագույն մարզիչը՝ Ռոբերտո Մանչինի (Իտալիա):
Պահեստայիններ՝ Կասպեր Շմեյխել, Յոակիմ Մելե (երկուսն էլ ՝ Դանիա), Հարի Մագուայեր (Անգլիա), Մարկո Վերատի (Իտալիա), Միկկել Դամսգոր(Դանիա), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա):