Հուլիսի 13-ին՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Վալուր» (Իսլանդիա) -«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) պատասխան հանդիպումը։
Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հուլիսի 13-ին՝ Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Շերիֆ» (Մոլդովա)-«Տեուտա» (Ալբանիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։