Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին կատակել է Անգլիայի հավաքականի երկրպագուների հասցեին Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթելուց հետո:
Ըստ Goal.com-ի՝ պատվո շրջան կատարելիս Բոնուչին կատակել է անգլիացի երկրպագուների հասցեին՝ բղավելով. «Կերեք մակարոնեղեն: Պետք է ավելի շատ մակարոն ուտել»:
Երեկ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում (Անգլիա) կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության Իտալիա — Անգլիա եզրափակիչ հանդիպումը: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում իտալացիները կորզեցին հաղթանակը՝ 3:2:
Եվրո-2020-ը պետք է կայանար անցած ամառ, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց 2021 թ.։ Խաղերը տեղի են ունեցել հունիսի 11-ից հուլիսի 11-ը: