«Սաութհեմփթոնի» պաշտպան Յանիկ Վեստերգարդը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն ՝ 28-ամյա դանիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոման»: Իտալական ակումբը բանակցություններ է սկսել «Սաութհեմփթոնի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:
Անցած մրցաշրջանում Վեստերգարդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ: