«Բրայթոնի» պաշտպան Բեն Ուայթը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է tribalfootball.com-ը:
Հաղորդվում է, որ «Արսենալը», «Էվերթոնը» և ՊՍԺ-ն հետաքրքրված են ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում, սակայն խաղացողն ինքը հակված է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրայթոնը չի ազատի խաղացողին 50 միլիոն ֆունտից պակաս գումարով: