«Հոֆենհայմի» կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները հայտարարել է գերմանական թիմում մնալու ցանկության մասին՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լիվերպուլի» կողմից իր հանդեպ հետաքրքրությանը:
«Իմ ծրագիրն է հաջորդ մրցաշրջանում խաղալ «Հոֆենհայմում»: Ես մարտին երկարաձգեցի պայմանագիրս ակումբի հետ՝ ունենալով հստակ մտադրություն:
Հավատում եմ, որ այստեղ ես ամենամեծ հնարավորություններն կունենամ հետագա աճի համար: Ինձ համար սա նշանակում է կայուն խաղ բարձր մակարդակի վրա` ինքնակատարելագործման մեծ ներուժով»,- մեջբերում է Բաումգարտներին Bild-ը:
Հիշեցնենք, որ Քրիստոֆի ներկայիս պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ ավարտվում է 2025 թվականին: