Լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն աջակցել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, ով Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի խաղում չկարողացավ իրացնել վճռական 11 մետրանոցը:
Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, ավելացված ժամանակում թիմերը չկարողացան խփել միմյանց դարպասը, իսկ շվեյցարացիները հաղթեցին 11 մետրանոցներով՝ 5:4: Մբապպեն միակն էր, ով չիրացրեց 11 մետրանոց հարվածը:
«Գլուխդ բարձր պահիր, Կիլիան: Վաղը նոր ուղեւորության առաջին օրն է», — գրել է Պելեն թվիթերում ՝ նշելով Մբապեի էջը: