Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Սևիլյայում մրցում էին Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց բելգիացիների նվազագույն հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Տորգան Ազարը՝ մրցակցի դարպասը գրավելով խաղի 42-րդ րոպեին։
Խաղի մնացած հատվածում թիմերից ոչ մեկին ավելին անել չհաջողվեց ու Բելգիան շարունակում է ուղևորությունը, մինչդեռ մրցաշարի գործող չեմպիոնը կվերադառնա տուն։




























































