Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատո Սանչեշը խոսել է Եվրո-2020-ում թիմի հաջողությունները կրկնելու ցանկության մասին:
«Մենք խաղում ենք տանը, բայց սա ոչ ոքի չի հանգստացնում: Ընդհակառակը, մենք ավելի կենտրոնացած կլինենք, գումարած ՝ ավելի շատ աջակցություն կունենանք: 2016-ին մենք որակյալ թիմ ունեինք, ներկայիս հայտացուցակը կարող է ուժով համապատասխանել դրան: Հուսով եմ, որ մենք դուրս կգանք եզրափակիչ և կկրկնենք ԵՎՐՈ-2016-ի հաջողությունը», -Սանչեսշի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիան դուրս եկավ Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա Բելգիայի հետ: Խաղը կկայանա հունիսի 27-ին: