ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլն այսօր ավարտվում է: Պայքարի մեջ են մտնում վերջին՝ E և F խմբերի թիմերը՝ 3-րդ տուրի շրջանակում:
E խմբում Իսպանիայի հավաքականը մրցում է Սլովակիայի հետ: «Կարմիր ֆուրիան» 2 խաղում 2 միավոր է վաստակել ու այսօր օդի և ջրի պես հաղթանակ է անհրաժեշտ, իսկ սլովակներն ունեն 3 միավոր ու իրենց կբավարարի անգամ ոչ-ոքին: Խմբի մյուս խաղում զուգահեռաբար մրցում են Շվեդիան ու Լեհաստանը:
Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
23.Ունաի Սիմոն, 2. Ասպիլիկուետա, 12. Էրիկ Գարսիա, 24. Լապորտ, 18. Ալբա, 5. Բուսկետս, 26Պեդրի, 8. Կոկե, 7. Մորենո, 9. Մորատա, 22. Սարաբիա
1.Դուբրավկա, 8. Դուդա, 17. Համշիկ, 18. Հարասլին, 25. Հրոմադա, 15. Հուբոչան, 19. Կուցկա, 20. Մակ, 2. Պեկարիկ, 5. Սատկա, 14. Շկրինիար
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: