Ըստ Daily Express-ի, «Չելսիի» ղեկավարությունն արդեն պայմանավորվել է նորվեգացի հարձակվողի հետ երկարաժամկետ պայմանագրի վերաբերյալ, համաձայն որի` ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի Պրեմիեր լիգայում ամենաբարձրներից մեկը:
Բացի այդ, «Չելսին» արդեն առաջարկել է «մեղուներին» 60 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարած հարձակվող Թամի Աբրահամին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն ֆունտ:
«Բորուսիան» ցանկանում է առնվազն 150 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալ 20-ամյա նորվեգացու տրանսֆերի համար, ուստի «կապույտների» առաջին առաջարկը մերժվել էր: Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը չի պատրաստվում հրաժարվել Հոլանդին ձեռք բերելու մտքից, ով անցած մրցաշրջանում դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, ինչպես նաև 27 գոլ խփեց Բունդեսլիգայի 28 հանդիպումներում: