Ընթացքի մեջ է վոլեյբոլի ազգերի լիգայի խաղարկությունը:
Երեկ տեղի ունեցան 10-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի գործող չեմպիոն Ռուսաստանը 3-1 հաշվով հաղթեց Սերբիային: Առաջատար բրազիլացիները գերլարված պայքարում 3-2 հաշվով հաղթանակի հասան Սլովենիայի նկատմամբ: Ֆրանսիացիները անակնկալ կերպով 2-3 հաշվով զիջեցին հետնապահներից մեկին՝ Նիդերլանդների հավաքականին: Ֆրանսիայի սայթաքումից օգտվեց Լեհաս տանի ընտրանին, որը 3 սեթում հաղթեց Կանադային և բարձրացավ երկրորդ հորիզոնական:
Ավարտված տասը տուրից հետո Բրազիլիան վաստակած 26 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լեհերն իրենց ակտիվում ունեն 24 միավոր: Եռյակը եզրափակում են ֆրանսիացիները, որոնք վաստակել են 22 միավոր: