«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Նյուքասլի» դեմ կայացած խաղի մասին (0:1):
«Մենք հասկանում ենք, որ գրոհները եզրափակելիս որոշ խնդիրներ ունենք: Ֆուտբոլը առանց գոլերի անիմաստ է:
Կարելի է հարյուր վտանգավոր պահ ստեղծել, բայց գոլ չխփել: Ցավոք, հենց այդ ճանապարհով ենք ընթանում:
Մենք այս մրցաշրջանի յուրաքանչյուր խաղում տիրում ենք գնդակին և վտանգավոր պահեր ենք ստեղծում: Սա նշանակում է, որ թիմը ճիշտ ճանապարհին է», — Լեմպարդի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ «Չելսին» վաստակել է 39 միավոր և գտնվում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: