Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է ԵՎՐՈ-2020-ից ակնկալիքների մասին.
«Ես լավ ու վատ հիշողություններ ունեմ Ֆրանսիա-Գերմանիա դիմակայությունից: Այս հանդիպումը եվրոպական ու համաշխարհային մակարդակով դասական դիմակայություն է: Անչափ կարևոր խաղ է, քանի որ առաջին տուրն է: Բենզեմա-Մբապե-Գրիզման եռյակը տարիներ շարունակ կայուն խաղ է ցուցադրում: Առաջին հերթին, Բենզեման ու Գրիզմանը, քանի որ Մբապեն դեռ երիտասարդ է՝ չնայած նրան, որ նա արդեն մեծ բարձունքների է հասել: Սակայն ես չեմ հասկանում, թե ինչու պետք է Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները վախենան Բենզեմա-Մբապե-Գրիզման եռյակից»,-ասել է Լյորիսը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում: