Ջերմուկում ավարտվեց Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարը, որն անցկացվում է 2014 թ-ից ի վեր:
Երկրորդ տարին անընդմեջ այն անցկացվեց շրջանաձև մրցակարգով: Կայացած 9 տուրից հետո հաղթող ճանաչվեց արցախցի Մանուէլ Պետրոսյանը՝ վաստակած 5.5 միավորով: Ամենակարևոր հաղթանակը նախավերջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ էր: Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Շանթ Սարգսյանը: 5 միավորով եռյակը եզրափակեց Արամ Հակոբյանը:
ԱՄՆ-ից Սամուել Սևյանը հավաքեց 4 միավոր, իսկ Դավիթ Պառավյանը՝ ՌԴ-ից՝ 4.5 միավոր:
Մրցանակային ֆոնդը 5000 ԱՄՆ դոլլար էր: