Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երկրորդ՝ Roland Garros մրցաշարի կանանց պայքարն ավարտվեց:
Եզրափակչում չեխ Բարբորա Կրեյչիկովան 3 սեթում՝ 6-1, 2-6, 6-4 հաշվով պարտության մատնց ռուս Անաստասիա Պավլյուչենկովային՝ նվաճելով կարիերայի Մեծ Սաղավարտի մրցաշարերի առաջին տիտղոսը:
Չեխ թենիսիստը մրցակցի մատուցումներից խլեց 6-ը՝ սեփականներից զիջելով 5-ը:
Կրեյչիկովայի անվան դիմաց գրանցվեց 2 էյս՝ մրցակցի 2-ի դիմաց:
Տղամարդկանց եզրափակչում վաղը կմրցեն Ցիցիպասն ու Ջոկովիչը: