Փարիզում ավարտին է մոտենում թենիսի Մեծ Սաղավարտի Roland Garros մրցաշարը:
Կանանց պայքարում հայտնի է կիսաեզրափակչի երրորդ մասնակիցը: 17-ամյա Քորի Գաուֆը 2 սեթում՝ 6-7, 3-6 հաշվով պարտվեց չեխ Բարբորա Կրեյչիկովային: Պայքարը տևեց 1 ժամ 54 րոպե: Գաուֆը մրցակցի մատուցումներից խլեց 3-ը՝ սեփականներից զիջելով 4-ը:
Կրեյչիկովայի անվան դիմաց գրանցվեց 5 էյս՝ մրցակցի 4-ի դիմաց:
Չեխ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Սակկարի-Սվյոնտեկ զույգի հաղթողի հետ: