Շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թ.-ի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ մտան նաև A խմբի մյուս 2 թիմը՝ Ուելսն ու Շվեյցարիան:
Առաջին խաղակեսում թիմերն աչքի չընկան արդյունավետությամբ: Երկրորդ խաղակեսի 4-րդ րոպեին Բրիլ Էմբոլոն առաջ մղեց ժամացույցի հայրենիքին: Բեյլն ու ընկերները պատասխանեցին 74-րդ րոպեին. դիպուկ էր Կայֆեր Մուրը: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Այսպիսով, 1-ին տուրից հետո Իտալիան 3 միավորով միանձնյա առաջատարն է, Շվեյցարիան ու Ուելսը մեկական միավոր ունեն, Թուրքիան միավոր չունի: