Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Մ-15 տարեկանների ԵԱ-ն, որտեղ շատ հաջող են մեկնարկել մեր հունահռոմեական ոճի ըմբիշները։
Եզրափակիչ են անցել 48 կգ քաշային Յուրա Կարապետյանը և 52 կգ քաշային Պետրոս Աշկարյանը։ Բրոնզե մեդալի համար կպայքարեն 38 կգ Յուրիկ Մխիթարյանը, 57 կգ Վահե Հովհաննիսյանը և 85 կգ Գրիշա Ոսկանյանը, հայտնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:
Սփոփիչ գոտեմարտեր կանցկացեն 38 կգ Կարեն Բաղդասարյանը, 41 կգ Արթուր Բրոյանը և 75 կգ Էրիկ Կարապետյանը։