«Շտուտգարտի» դարպասապահ Գրեգոր Կոբելը շուտով կարող է դառնալ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Հաղորդվում է, որ դարպասապահը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները դորտմունդյան ակումբի հետ: Պայմանագիրը կստորագրվի մինչ 2026 թվականի ամառը:
Դորտմունդյան ակումբը համաձայնեցնում է «Շտուտգարտի» հետ գործարքի վերջին մանրամասները: