ԱՊԼ 37-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»:
Երկրորդ կեսի սկզբնամասում Ռուդիգերն առաջ մղեց տանտերերին: 20 րոպե անց Ժորժինյոն հստակ իրացնելով 11 մետրանոցը՝ կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ Իհենաչոն հաշիվը դարձրեց 2:1:
Այս հաղթանակից հետո «Չելսին»67 միավորով 3-րդն է: «Լեսթերը» 4-րդն է 66 միավորով: