«Լիոնի» պաշտպան Յոախիմ Անդերսենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ֆուլհեմում», կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ և պատրաստ է այս ամռանը դանիացուն առաջարկ ներկայացնել:
Այս մրցաշրջանում Անդերսենը «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 29 խաղ ՝ խփելով 1 գոլ ու 1 գոլային փոխանցում: