Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «Բարսելոնայի» համար առաջնային թիրախ է: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո Հոլանդը կկարողանա դառնալ թիմի առանցքային խաղացող:
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել Մեսսիին, որպեսզի կարողանա պայմանագիր կնքել 20-ամյա նորվեգացու հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, ով այս ամառ կդառնա ազատ գործակալ: