ԱՊԼ 36-րդ տուրում ժամանակից շուտ չեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 4:3 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:
Առաջինը հաշիվը բացեցին տանտերերը: Մինչև ընդմիջման գնալը հյուրերը երկու գնդակ խփեցին: Աչքի ընկան Կանսելոն ու Տորեսը: Ավելացված ժամանակի վերջին րոպեին «Նյուքասլը» հավասարեցրեց հաշիվը: 62-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, սակայն րոպենեց անց Ֆերան Տորեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց խփելով այս խաղում իր 3-րդ գոլը՝ հաշիվը դարձրեց 4:3:
Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի թիմը միավորների քանակը հասցրեց 83-ի:
«Նյուքասլը» 39 միավորով 16-րդն է: