Հռոմում շարունակվում է թենիսի Մասթերս 1000 շարքի մրցաշարը: Այսօր մեկնարկել է քառորդ եզրափակիչ փուլը:
Կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը խաղարկեցին Դելբոնիսն ու Օպելկան: Միացյալ նահանգների ներկայացուցիչը 1 ժամ 43 րոպեի ընթացքում առվելության հասավ 2 սեթում՝ 7-5, 7-6 հաշվով: Արգենտինայի ներկայացուցիչը սեփական մատուցումներից զիջեց մեկը՝ չկարողանալով խլել մրցակցի և ոչ մի մատուցում: Օպելկայի անվան դիմաց գրանցվեց 18 էկս՝ մրցակցի 5-ի դիմաց:
կիսաեզրափակչի ուղեգիրը Օպելկան կվիճարկի Զվերև-Նադալ զույգի հաղթողի հետ: