«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ թիմի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը քթի կոտրվածք է ստացել Ա Սերիայի 35-րդ տուրի «Ֆիորենտինայի» հետ խաղում (0:2):
Նշենք, որ սերբ ֆուտբոլիստը հանդիպումն անցկացրեց մինչև վերջ:
«Միլինկովիչը ցանկանում էր ամեն գնով մնալ խաղադաշտում, բայց մենք միանգամայն համոզված ենք, որ ընդմիջումից առաջ նա կոտրեց քիթը Պուլգարի հետ գլխի բախման արդյունքում: Ֆիորենտինան ֆիզիկապես ուժեղ թիմ է, ուստի մեզ պետք էր նրա ներդրումը, և մենք նրան թողեցինք խաղադաշտում», — Ինձագիի խոսքերն է մեջբերում football-italia-ն: