«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա։
Ինչպես տեղեկացնում է football365.com-ը՝ 28-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրրքվում է «Էվերթոնը»։ Ակումբը պատրաստ է 40 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։ Հետաքրքրական է, որ ավելի վաղ Կոուտինյոն հանդես էր գալիս «Լիվերպուլում», որը համարվում է «Էվերթոնի» սկզբունքային մրցակիցը։
Վերջերս շշուկներ էին պտտվում, որ Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։