«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, իսպանական ակումբը բրազիլացու ծառայություններն առաջարկել է Հռոմի «Լացիոյին»: «Բարսելոնան» համաձայն է նաև վարձվաճարով տարբերակին՝ աշխատավարձի մի մասն էլ վճարելու պայմանով:
Կոուտինյոն «Բարսա» է տեղափոխվել 2018 թ-ին՝ «Լիվերպուլից»՝ 135 մլն եվրոյի դիմաց: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում նա դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Կոուտինյոն 2010 թ-ից Բրազիլիայի հավաքականի անդամ է: