VBET ՀՊԼ 21-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ պարտվեց «Արարատին»։
17-րդ րոպեին Խոսե Բալզան առաջ մղեց տանտերերին։ Մինչև ընդմիջման գնալը հյուրերը խփեցին պատասխան գոլը։ Աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը։ 55-րդ րոպեին սերբ հարձակվողը երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը։
Այս հաղթանակից հետո «Արարատը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 34 միավորով։
«Փյունիկը» 21 միավորով 8-րդն է։
























































