Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
77 կգ քաշային կարգում Վարուժան Գրիգորյանը երեկ սկսեց պայքարն ու մեկնարկային գոտեմարտում պարտվեց: Մրցակիցը հասավ եզրափակիչ ու Գրիգորյանը քիչ առաջ սփոփիչ գոտեմարտ անցկացրեց ու ժամանակից շուտ պարտվեց Սանան Սուլեյմանովին՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: