Անգլիայի Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Արսենալն» ընդունել էր «Էվերթոնին» ու պարտվեց 0-1 հաշվով:
Gracenote Live-ի հաղորդմամբ, ընթացիկ մրցաշրջանում 25 տնային խաղերից 9-ում լոնդոնյան թիմը պարտվել է՝ բոլոր մրցաշարերում միասին: Վերջին անգամ «Արսենալը» մեկ մրցաշրջանի ընթացքում տնային 9 խաղում պարտվել է 1929/30 մրցաշրջանում: