Պաշտպան Ռաֆայել Վարանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռեալից» այս ամառ: Այս մասին հայտնում է Goal-ը:
Ֆրանսիացին առաջարկներ ունի «Մանչեսթեր Յունայթեդից» ու ՊՍԺ-ից, բայց ֆուտբոլիստն ինքը կցանկանար տեղափոխվել մանչեսթերյան ակումբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել էր, որ Վարանը չի երկարաձգի ակումբի հետ պայմանագիրը: Կողմերի պայմանագիրն ավարտվում է 2022-ին: