2021 թվականի դեկտեմբերին Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում նախատեսված եվրոպական երիտասարդական օլիմպիական 15-րդ ձմեռային փառատոնը կհետաձգվի:
Այս որոշումը կայացրել են Ֆինլանդիայի ազգային օլիմպիական կոմիտեն և Եվրոպայի օլիմպիական կոմիտեն: Նոր ժամկետ է նշանակվել 2022 թ-ի մարտի 20-25-ը: Հետաձգումը պայմանավորված է համավարակով: Կազմակերպիչները վստահ են, որ ստուգատեսի հետաձգումը ձեռնտու կլինի լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիային:
Երկրի հյուսիսում մարտ ամսին ձյան շերտը հասնում է իր ամենամեծ հաստությանը, ինչը նաև կազմկոմիտեին հնարավորություն կտա գումար խնայել՝ արհեստական ձյան ծածկույթ ստեղծելու համար: