«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Sempremilan-ը ՝ մեջբերելով Calciomercato-ին:
Աղբյուրի համաձայն, Իտալիայի հավաքականի 22-ամյա դարպասապահն արդեն համաձայնեցրել է «ծեր սենյորայի» հետ պայմանագիրը, համաձայն որ ` նա յուրաքանչյուր մրցաշրջանում կվաստակի 9,5 միլիոն եվրո: Միևնույն ժամանակ թուրինյան ակումբը անվճար կստանա դարպասապահին, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է այս ամռանը:
Նշվում է նաև, որ Մինո Ռայոլան որպես միջնորդավճար կստանա մոտ 20 միլիոն եվրո, որի մի մասը բաժին կհասնի ֆուտբոլիստի հորը՝ Ալֆրեդո Դոնարումային:
Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման «ռոսոներիների» կազմում անցկացրել է 41 հանդիպում: