Իսպանական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ հնարավոր վերադարձի մասին հարցին.
«Ռոնալդուն չի վերադառնա: Ես նրան շատ եմ սիրում, բայց իմաստ չունի նրան վերադարձնել»,-ասել է Պերեսն ուղիղ եթերում:
Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը: Մինչ այս որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ պորտուգալացին կարող է վերադառնալ Մադրիդ: