ՈՒԵՖԱ-ի կոմիտեն ապրիլի 23-ին նիստ կգումարի ու որոշում կկայացնի ՉԼ-ի ընթացիկ խաղարկության վերաբերյալ: Կա տեղեկություն, ըստ որի, այն ակումբները, որոնք ընդունել են Սուպերլիգայում խաղալու առաջարկը, հնարավոր է հեռացվեն ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունից:
Կիսաեզրափակչի 4 մասնակիցից 3-ը խաղալու են Սուպերլիգայում. «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: Կա 2 տարբերակ: Առաջինի համաձայն մրցաշարի հաղթող կճանաչվի կիսաեզրափակչի 4-րդ մասնակից ՊՍԺ-ն կամ հետ կվերադարձվեն քառորդ եզրափակչում պայքարից դուրս մնացած «Բավարիան», «Դորտմունդի «Բորուսիան» ու «Պորտուն»: