ՈՒԵՖԱ-ն պլանավորում է պատժել այն ակումբներին, որոնք պատրաստել են սեփական մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծումը։
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը՝ ՈՒԵՖԱ-ն աշխատում է 50-60 միլիարդ եվրոյի հայց ներկայացնել այն բոլոր թիմերի դեմ, որոնք ուզում են առանձնանալ սիստեմից, որպեսզի մասնավոր մրցաշար ստեղծեն։ Բացի դրանից, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է եվրագավաթներից այդ ակումբներին հեռացնելու հնարավորությունը։
Նախագիծն իրենից ենթադրում է եվրոպական 20 լավագույն թիմերի մասնակցությամբ նոր մրցաշարի ստեղծում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուպերլիգայի մշտական անդամների թվում կլինի անգլիական 6 ակումբ․ ՄՅՈՒ-ն, «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը»։ Այս բոլոր ակումբները Սուպերլիգային մասնակցելու դեպքում մինչև 350 մլն եվրո կստանան։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 20 թիմերը կբաժանվեն երկու խմբի։ Սուպերլիգայի մեկ մրցաշրջանում կանկացվի 18-23 հանդիպում։