Եվրոպայի թոփ-ակումբները՝ «Ռեալի» ու ՄՅՈՒ-ի գլխավորությամբ շարունակում են քննարկել Սուպերլիգայի ստեղծման գաղափարը։
Ինչպես գրում է Marca-ն՝ եթե հավատանք շշուկներին, ապա Անգլիայի 6 թոփ-ակումբներից 5-ը, ինչպես նաև Իսպանիայի ու Իտալիայի 3 ակումբ արդեն այսօր երեկոյան կհայտարարեն եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին։ Դա կապված է նրա հետ, որ ՈՒԵՖԱ-ն վաղը պլանավորում է հաստատել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը։
Այդ նախագծի նպատակը եվրոպական երկրների 20 լավագույն ակումբներին մեկ լիգայում միավորելն է։
The Times-ը պնդում է, որ «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» ու «Տոտենհեմն» արդեն մրցաշարին մասնակցելու պայմանագիր են ստորագրել։ ՊՍԺ-ն, «Բավարիան» ու «Յուվենտուսը»՝ առայժմ ոչ։