ԱՊԼ 32-րդ տուրում «Արսենալն» ընդունել էր «Ֆուլհեմին» ու մի կերպ փրկվեց պարտությունից։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
40-րդ րոպեին Սեբալյոսը բացեց հանդիպման հաշիվը, բայց մրցավարը VAR-ին դիմելուց հետո խաղից դուրս վիճակ արձանագրեց։
59-րդ րոպեին լոնդոնցիների դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ջոշ Մաջան։ Թվում էր, «Ֆուլհեմը» 3 միավոր կվաստակի այս խաղից, բայց հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին Նկետիան հավասարեցրեց հաշիվն ու փրկեց իր թիմին պարտությունից։
«Արսենալը» 46 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է, «Ֆուլհեմը»՝ 27 միավորով 18-րդ։