Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» Պրահայում ջախջախեց «Սլավիան» (4-0):
Այսպիսով, լոնդոնցիները բոլոր մրցաշարերում անցկացրած 4 անընդմեջ արտագնա խաղում առնվազն 3 գոլ են խփել: Ըստ OptaJoe-ի, «զինագործները» կրկնել են ակումբային ռեկորդը, որը սահմանվել էր 1932 թվականի դեկտեմբերին:
Ավելի վաղ «Սլավիա» խաղից առաջ կայացած արտագնա խաղերում «Արսենալը» հաղթել էր «Շեֆիլդին» (3-0), ոչ-ոքի խաղացել «Վեսթ Հեմի» հետ (3-3) և հաղթել «Օլիմպիակոսին» (1-3):