«Նապոլիի» և Սենեգալի ազգային հավաքականի պաշտպան Կալիդու Կուլիբալին մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Իտալացի լրագրող Ֆաբիո Սանտինին «Areanapoli» պարբերականին հայտնել է, որ ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերը:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 75 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 28-ամյա պաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ գործելու է մինչև 2023 թվականը:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Կուլիբալին Ա Սերիայում անցկացրել է 20 հանդիպում: