ԱՊԼ 31-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Շեֆիլդ Յունայթեդին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 33-րդ րոպեին․ Սեբալյոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը։
71-րդ րոպեին Մարտինելին կրկնապատկեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Լակազետը դուբլ ձևակերպեց։