VBET ՀՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում «Շիրակն» ընդունեց «Ալաշկերտին»:
Գյումիրում կայացած խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսում ևս թիմերը չկարողացան գտնել մեկմեկու դարպասի բանալին, և ընթացիկ առաջնության ընթացքում այս թիմերի միջև կայացած 3-րդ խաղում հաղթողի հարցը չորոշվեց:
Այս ոչ-ոքիից հետո «Ալաշկերտը» 27 միավորով երկրորդն է, «Շիրակը» 9 միավորով 9-րդն է, իսկ առաջատարը 28 միավորով «Արարատն» է: