«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Այս տարիքում այդքան շատ գոլ խփելը հեշտ չէ: Նրա վիճակագրությունն ինքնին խոսուն է: Նա գոլ է խփում, քանի որ լավ է հարվածում է և՛ աջ, և՛ ձախ ոտքերով, գիտի ինչպես խփել ինչպես հակագրոհներից, այնպես էլ տուգանայինից: Բոլորն էլ գիտեն, որ նա անհավանական հարձակվող է:
Այս տղան ընդամենը 20 տարեկան է: Այս տարիքում շատ գոլեր խփել … Նույնիսկ կույր մարդը հասկանում է, որ Հոլանդը ֆանտաստիկ հարձակվող է, պետք չէ մասնագետ լինել», — մեջբերում է Գվարդիոլային Goal-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»- «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով , ոչ ոքին՝ 6,00 իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 11,00։