«Ատալանտայի» գործադիր տնօրենը հերքել է Յոսիպ Իլիչիչի ՝ «Միլան» տեղափոխության մասին լուրերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա կիսապաշտպանը հայտնվել է «ռոսոներիների» հետաքրքրության կենտրոնում:
«Ես կարդացել եմ Իլիչիչի նկատմամբ Միլանի հետաքրքրության մասին, բայց կարող եմ ասել, որ այս ամենը ճիշտ չէ: Այս խոսակցություններն անհիմն են»,-ասել է Ջովանի Սարտորին TeleLombardia-ին տված հարցազրույցում:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Իլիչիչը 21 հանդիպում է անցկացրել «Ատալանտայի» կազմում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: