ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա խաղից հետո տպավորություններով է կիսվել հարձակվող Խորեն Բայրամյանը։
«Մենք հակագրոհեցինք, ես փոխանցում ստացա, գնացի դեպի կենտրոնական պաշտպանը։ Կարողացա շրջանցել նրան և հարվածել հեռավոր անկյունը։ Մենք հաձակման գծի խաղաղցողն ենք և պարտավոր ենք օգտագործել մեր պահերը։
Ամեն ինչ լավ է, ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել և օգնել հավաքականին։ Բոլոր տղաները կռվեցին, ներդրեցին իրենց ուժերը 200 տոկոսով։ Կարծում եմ՝ արժանի հաղթանակ տարանք։
Ընդմիջմանը մարզիչը մեզ հուշեց, թե որտեղ ազատ տարածություններ կան, խորհուրդ տվեց գնդակ ստանալ մրցակցի մեջքի հետևում։ Մենք սկսեցինք օգտագործել ազատ տարածությունները։
Երբ խփեցինք առաջին գոլը, խաղը բացվեց։ այդ պատճառով ավելի շատ ազատ տարածություն ունեցանք և օգտվեցինք դրանից։ Այսօր իմ առաջին խաղն էր երկրպագուների ներկայությամբ։ Անհավանական աջակցություն էր, խելահեղ մթնոլորտ։ Շնորհակալ ենք երկրպագուներին, որոնք մեզ առաջ էին մղում ու հույս տալիս։
Նրանք թիմի իասկական 12-րդ խաղացողն են, և մենք շատ շնորհակալ ենք նրանց»,-ասել է Բայրամյանը։
























































