«Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի 1-ին տուրում Հյուսիսային Իռլանդիայի դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։
«Կարևոր է, որ մենք գոլ բաց չթողեցինք, չնայած երկրորդ կեսում շատ սխալվեցինք։ Պետք է բարելավենք մեր խաղը, հատկապես գնդակին տիրելու առումով։
Մանչինիի գալուց հետո ինձ միշտ դուր է եկել թիմի տրամադրվածությունը։ Մենք ոչ մեկից չենք վախենում, մեզ մեր բուռն ենք հավաքում ու փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղ»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։