ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ԱԱ-2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյն-Հայաստան խաղից առաջ հանդես է եկել ուղերձով։
«Մի քանի ժամ անց Հայաստանի ազգային հավաքականը իր մեկնարկը կվերցնի ԱԱ ընտրական փուլում։ Նման ստուգատեսները միշտ էլ կարևոր են, բայց այս դեպքում, մենք կարող ենք ասել, որ սա առանձնահատուկ մեկնարկ է մեզ համար, որովհետև սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է նախորդ մրցաշարում։ Սա, իհարկե պարտավորեցնող է։ Մենք հիշում ենք, որ հաղթանակը տրվել է մեծ ջանքերի գնով։ Կորոնավիրուսային համավարակի պայմաններում, պատերազմական ու հետպատերազմական շրջանում մեր տղաները կարողացան ապացուցել, որ ունակ են մեծ նվաճումների հասնել։ Սա հնարավոր է եղել մեր միասնականության շնորհիվ։ Այս դեպքում մենք նույնն ենք ակնկալում։ Մենք ունենք մարտունակ թիմ, որը յուրաքանչյուր խաղում պայքարելու է հաղթանակի համար։ Մենք միասնական ենք, ուրախ ենք, որ երկրպագուներն այս անգամ կկարողանան մարզադաշտից աջակցել մեր թիմին։ Անհամբեր սպասում ենք ընտրական փուլի մեկնարկին ու հաջողություն ենք մաղթում բոլորիս»,-ասել է Մելիքբեկյանը։